Հայաստան Քաղաքականություն 

Մութ ամպեր՝ Դավիթ Տոնոյանի և Արթուր Վանեցյանի գլխին. 168.am

analitik.am

168.am-ը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խիստ մտահոգել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հասարակության շրջանում աճող հեղինակությունն ու բարձր ռեյտինգները։

Ըստ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում արված հարցումների՝ քաղաքացիները հատկապես բարձր են գնահատել կառավարության այդ երկու անդամների աշխատանքը։ 1-5 բալային սանդղակով, ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել են ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ:

Ըստ նույն ընկերության՝ Փաշինյանի ռեյտինգը 10 տոկոսով նվազել է։ Փաշինյանին, սակայն, մտահոգել են երկու տվյալներ։ ԶԼՄ-ներից մեկը վերջերս տեղեկություն էր հրապարակել, որ ԱԱԾ-ն հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրությունն էր իրականացրել՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը:

Ըստ հարցման արդյունքների՝ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը՝ գրանցելով նոր հակառեկորդ՝ 34 տոկոս:

«Ընդամենը երեք ամիս առաջ անցկացված հարցման համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը 30 տոկոսով ավելի բարձր էր: Փաշինյանի վարկանիշը նվազում է հասարակության բոլոր շերտերում և տարիքային խմբերում»,- գրել էր լրատվամիջոցը»:

Ավելին՝ 168.am

Նույն շարքից