Քաղաքականություն 

Ցանկացած դեպքում Ռուսաստանն առաջնորդվելու է սեփական շահերով. Թևան Պողոսյան

analitik.am

Քաղաքականությունն ի վերջո փորձագետները չեն որոշում, այն որոշում են հատուկ ինստիտուտները, որոնք նստած չեն սպասում, հաշվարկում ու մոդելավորում են: Այդ մոդելավորման ավարտից հետո է պարզ լինում այս կամ այն հարցում Ռուսաստանի վարած քաղաքականությունը: Այդ մոդելավորման փուլը որ ավարտվեց, այդ պահին հասկանալի կլինի: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան-Ռուսաստան, Նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում Ռուսաստանն առաջնորդվելու է իր սեփական շահով:

Պողոսյանի խոսքերով, Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը պայմանավորված է նրանով, թե ինչ առաջարկ կներկայացվի. «Ուզում եք, ամեն օր մամուլում գրեք՝ թե ինչ պուպուշիկ է Ռուսաստանը: Ձեզ թվում է, դրանից հետո, եթե պետք լինի Ռուսաստանին ինչ-որ մեկին խալաթով տանել դատարան, չի տանելո՞ւ դրանից հետո: Ուզում եք 23 անգամ այլ բան գրեք: Ռուսաստանը նույն էլեկտրիկ Երևանի ժամանակ կարող էր 2-3 յարկիհ քայլ անել՝ հոսանքն էժանացներ և Բիբինի փոխարեն յան ազգանունով մարդ նշանակեր, ինչպես նաև աուդիտ նախաձեռներ: Եթե նրան պետք լիներ, կաներ: Արեց այլ բան, այլ մեխանիզմներով և այն էլի մնաց իր ազդեցության տակ»:

Քաղաքագետը կարծում է, որ հիմա Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպես անի, որ  Ռուսաստանն, իր շահերից դրդված անի մի բան, որը ձեռնտու է նաև Հայաստանին, մենք պետք է մեր տնայինը կատարենք, սկսենք մեզանից, ամեն ինչի մեջ չմեղադրենք այլոց:

 

Նույն շարքից