Հայաստան 

Հակառակորդի դիվերսիոն խումբը ժամանակին է հայտնաբերվել. ՊԲ

analitik.am

Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:

 

 

Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանությաննախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իրզորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:

Նույն շարքից