Հասարակություն 

Այսօր, ինչ կատարվում է Հայաստանում, շատ եմ նմանեցնում գորբաչովյան տարիների հետ, ինչի վերջը այդքան էլ լավ չէր. Ռուբեն Մարգարյան

analitik.am

Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ինձ մեկ-մեկ հիշեցնում է Գորբաչյովյան տարիները՝ նոր քաղաքական մտածողություն արտաքին հարաբերություններում, տնտեսական հեղափոխություն: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան-Ռուսաստան, Նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանը՝ հավելելով, որ ցավոք սրտի, դրա վերջն այդքան էլ լավ չէ:

Մարգարյանը նշեց, որ կարիք կա ուսումնասիրելու Ռուսաստանի պատմությունը՝ տարակուսանք հայտնելով, որ Հայաստանում ուսումնական հաստատություններում ամենատարբեր երկրների վերաբերյալ ամբիոն կա, սակայն չկա ռուսագիտության ամբիոն:

Ինչ վերաբերում է Հայաստանի հեռանկարներին, քաղաքական մեկնաբանն ասաց, որ շատ բանով հարաբերությունները կարող են լավը լինել. «Բնական է, որ այդ հարաբերություններից մենք կարող ենք ավելի շատ օգտվել, քանի որ Ռուսաստանն ավելի հզոր պետություն է»:

Մարգարյանի խոսքերով, ՀՀ բոլոր նախագահների օրոք հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան արվել է, և այդ հարաբերությունները դուրս են եկել նոր մակարդակի. «Այսօր երևի խնդիրն այն է, որ պաշտպանենք այն, ինչը կա»,-ասաց նա՝ կարևորելով, որ լինի փոխվստահություն կողմերի միջև ու խոսելով միջանձնային հարաբերությունների կարևորության մասին:

Նույն շարքից