Հասարակություն 

Ապօրինի ծառահատման հետքերով

analitik.am

Մայիսի 24-ին ժամը 13-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 20-ին Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի անտառպետության թիվ 3 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 17 ծառ:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` իրավապահները նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժին են հրավիրել Փամբակ գյուղի բնակիչ Արտաշես Գ-ին: Նա խոստովանել է որ 2018թ. հոկտեմբերի 5-ին Փամբակ գյուղին հարակից անտառի «Բնձոր» կոչվող հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել է նշված 17 ծառերից 4-ը, տեղափոխել իր տուն և օգտագործել տան ջեռուցման համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած ծառերը հատած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից