Հասարակություն 

Խորհրդավոր բանտարկյալը բանտից հեռացել է Rolls-Royce Phantom-ով

analitik.am

Բրիտանական  Daily Mail-ի լրագրողները ֆիքսել են, թե ինչպես է  Սթենֆորդ Հիլլի բանտից կալանավորներից մեկը դուրս գալիս թանկարժեք ավտոմեքենայով: Սևամորթ տղամարդուն դիմավորում են նրա ընկերները և Rolls-Royce Phantom ավտոմեքենա: Վերոնշյալ տղամարդը հեռանում է հենց այդ ավտոմեքենայով, որը վարում է անձնական վարորդը:

Նշվում է, որ այս քրեակատարողական հիմնարկն այն հաստատություններից է, որտեղ պայմանները համեմատաբար մեղմ են, կալանավորներին նույնիսկ թույլ են տալիս սեփական հագուստը կրել:

Ավելի ուշ պարզվել է, որ խորհրդավոր կալանավորը, ինչպես նրան անվանում են լրագրողները, ռեփեր Snap Capone-ն է:

Նույն շարքից