Հասարակություն 

Արցախում նախագահ չի կարող լինել. Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

analitik.am

Հանրային հեռուստաընկերություն եթերում Արմեն Դուլյանի հաղորդման շրջանակներում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, խոսելով Արցախի նախագահների մասին, հայտարարել է՝ «…Արցախի ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ նախագահները…»:

Քաղաքագետի այս հայտարարությունը քննադատության է արժանացել մի շարք գործիչների և հասարակության կողմից:

Հաշվի առնելով այն, որ հարցը շատ կարևոր է, Analitik.am-ը ճշտեց՝ արդյոք Մարտիրոսյանն իրոք կարծում է, որ Արցախը չպետք է ունենա նախագահ, թե վրիպում է եղել խոսքում:

Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց իր միտքը և նշեց, որ Արցախում նախագահ չի կարող լինել. «Արցախը Հայաստանի մաս է, որի գոյությունը որպես Հայաստանից անկախ պետություն` վտանգավոր է հենց հայկական շահերի տեսանկյունից: Չի կարող Հայաստանի մի հատվածում լինել մեկ այլ նախագահ, քան այն` ինչ Երևանում է: Արցախում կարող է մարզպետ լինել միայն: Եվ Արցախի ղեկավարությունը հիմա մարզպետներ են, որոնք պետք է Երևանին ենթարկվեն, ոչ թե ապստամբեն պաշտոնական Երևանի դեմ»:

Նույն շարքից