Հայաստան 

ԵԽ անդամը մտահոգություն է հայտնել Լևոն Հայրապետյանի ձերբակալութան շուրջ

analitik.am

Եվրոպական խորհրդարանի անդամ, ազգությամբ չեխ, Չեխիայի Սենատի նախկին անդամ Յարոմիր Շտետինան (Jaromír Dinosaurus Štětina) իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն է հայտնել հայ գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու փաստի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում էPanorama.am կայքը։ 

Նա գրել է, որ դեռևս երիտասարդ տարիներից Հայրապետյանն իր ընկերն է եղել. «Նրա հետ մենք անցել ենք Սիբիրի գետերով: Մտահոգված եմ, որ Մագնիտսկու նման վերջ չունենա, նա նաև ծանր հիվանդ է»:


Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում հուլիսի 16-ին ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի Լևոն Հայրապետյանին։

Նույն շարքից