Հասարակություն 

Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումը սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ

analitik.am

Վանաձոր-Դիլիջան ճանապարհի անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ և մեկնաբանություններ:

Այդ առիթով պարզաբանում ենք. Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն:

Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչև հիմնանորոգման մեկնարկը:

Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրևների պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում:

Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը ամբողջովին փոխարինվելու է նոր ծածկով: Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն  այդ աշխատանքները իրականացնում է իր միջոցներով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից