Հայաստան Տնտեսություն 

Արթուր Բաղդասարյանը ցույց է կազմակերպում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, դա ի՞նչ թյուրիմացություն է

analitik.am

Հայաստանում հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն այսօր Հայաստանում այլընտրանքային վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին քննարկման ժամանակ հայտարարեց, որ իշխանությունների պատճառով չեն կարողանում իրականացնել իրենց հելիոֆիկացման ծրագիրը:

 

Վիկտոր Համազասպյանը հայտնեց, որ հինգ տարի առաջ, երբ ինքը դիմել էր «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, որպեսզի իրականացվի հելիոֆիկացման ծրագիրը, սակայն Արթուր Բաղդասարյանը դեմ է եղել:


«Հիմա Արթուր Բաղդասարյանը մեկ շաբաթ առաջ ցույց է կազմակերպում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, դա ի՞նչ թյուրիմացություն է»,- ասաց Վահան Համազասպյանը:


Նա նշեց, որ հնարավոր է էլեկտրակայանների արտադրություն կազմակերպել և դրանք արտահանել: «Ես իմ գործն եմ անում, տեխնիկական նոր միջոցներ եմ ստեղծում: Արտադրական ցիկլը կազմակերպել ենք և պատրաստ ենք արևային սարքեր արտադրող գործարաններ կառուցել և դրանք տեղադրել սփյուռքում, այդ ուղղությամբ աշխատում ենք՝ շրջանցելով Հայաստան երկիրը»,- ասաց նա:

 


Նույն շարքից