Հայաստան Քաղաքական Բարի օր 

Վեթթինգին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն, այն զգայուն գործընթաց է. Պյոտր Սվիտալսկի

«ԵՄ-ն չի մասնակցում Հայաստանի ներքին քննարկումներին, թե դատաիրավական բարեփոխումները ձեր երկրում  ինչպես է պետք իրականացնել»,- այս մասին ասել է  ԵՄ դեսպանը Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ՀՀ-ում որպես անցումային արդարադատության բաղադրիչ՝ վեթթինգի ներդրման մասին, քանի որ կան կարծիքներ՝ դրա անհրաժեշտությունը չկա, պետք է հանրային համերաշխության գործընթացով առաջնորդվել:

Դեսպանի խոսքերով.«Մենք ընդամենն ասում ենք այն, ինչ մեր հայտարարությամբ է ամրագրված: Մենք չենք վերլուծում տարբեր մտքեր, որոնք այս պահին շրջանառվում են հանրային դիսկուրսում:Մենք պատրաստ ենք, եւ սա ի դեպ, վերջերս պատվիրակության այցելությամբ նշել ենք՝  կիսվել այլ երկրների փորձով: Ես եւս մեկ անգամ հղում եմ անում ձեր արդարադատութան նախարարին, որ խոսել էր ալբանական մոդելի մասին, եւ կարող ենք կիսվել մեր փորձով, որովհետեւ ԵՄ-ն խորապես ներգրավված է Ալբանիայում իրականացվող բարեփոխումների գործընթացում: Բաց ես վստահ եմ՝ Հայաստանն ինքը պետք է որոշի: Այսինքն՝ որեւէ մոդել չի կարող դիտվել, որպես ձեր խնդիրների համադարման, որովհետեւ դուք տարբեր եք: Այդ նույն վեթթինգի տարբեր մոդելներ կան»։

ԵՄ դեսպանն ասել է․ «Ես որպես փորձագետ,  իսկ ես 10 տարի Ստրասբուրգում Եվրախորհրդի հետ աշխատել եմ, այսինքն՝ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու այլ երկրների փորձին՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացում, կարող եմ ասել տարբեր մոդելներ կան, տարբեր փորձեր կան, թե՛ դրական, թե՛ բացասական»։

Ավելին՝ aravot

Նույն շարքից