Կիևի կենտրոնում կառուցված ապակե կամրջի վրա ճաքեր են հայտնվել հենց երկրորդ օրը: Այս մասին գրում է ТСН-ը:
Քաղաքային իշխանությունների տեղեկություններով, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անհայտ անձինք ակտիվ կերպով ցատկոտել են կամրջի վրա:
Նշենք, որ կառույցի երկարությունը հասնում է 212 մետրի, քաշը՝ 460 տոննայի:
Ավելի վաղ կամրջի ամրությունը ստուգել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, ով եղբոր՝ Վլադիմիրի հետ ցատկոտել էր ապակու վրա:
Друзі! Наш міст вже приймає гостей!Стільки усміхнених людей і позитивних емоцій я не бачив давно.І що дуже приємно: вже вночі пройшовся був усім вдячний - сміття тільки в урнах, навколо - чисто. Дехто, навіть, протирав затоптане після дощику скло на підлозі оглядових майданчиків! pic.twitter.com/USUM6dK7Qh
— Віталій Кличко (@Vitaliy_Klychko) May 26, 2019