Քաղաքական Միջազգային գլխավոր 

Չեմ ցանկանում, որ որևէ սարսափելի բան լինի. Թրամփը պատրաստ է Իրանի հետ բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի ղեկավարության հետ բանակցություններին, եթե Թեհրանը ցանկանա դա:

«Ես կարծում եմ, որ Իրանը կցանկանար բանակցություններ վարել: Եթե դա այդպես է, մենք ևս պատրաստ ենք»,-հայտարարել է Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեի հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ ԱՄՆ նախագահն այցով գտնվում է Ճապոնիայում:

«Կտեսնենք, թե ինչ կլինի, սակայն ես գիտեմ, որ վարչապետ Աբեն մտերիմ հարաբերություններ ունի Իրանի հետ»,-ասել է Թրամփը՝ հավելելով, թե որևէ մեկը, առավել ևս ինքը, չի ցանկանում, որ ինչ-որ սարսափելի բան լինի:

Նույն շարքից