Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» հիմնադիր անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Մայր Հայաստան թանգարանի տնօրեն փոխգնդապետ Թանկյանի հետ, առ այն, որ Մայր Հայաստան թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար։ Խնդրում ենք բոլոր զոհերի ընտանիքների անդամներին, զոհվածների իրերից որևէ նշանավորը, մեդալների կամ շքանշանների գրքույկների գունավոր պատճենները տանել թանգարան ։
Կանխավ շնորհակալություն»։