Հայաստան 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար կա միայն մեկ` խաղաղ բանակցությունների ճանապարհ

analitik.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար կա միայն մեկ` խաղաղ բանակցությունների ճանապարհ:  Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը` պատասխանելով ադրբեջանական դիվերսիոն գործողությունների և հայկական գյուղերի վրա կատարվող հարձակումների մասին լրագրողների հարցին:

 

«ԵԱՀԿ Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմատենչ հռետորաբանությունը և դատապարտում է հրադադարի խախտումները: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են շփման գծում և սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետևանքով: Պետքարտուղար Քերին վերահաստատել է մեր դիրքորոշումն այս հակամարտության խաղաղ բանակցային լուծումն ապահովելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք շարունակում ենք աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Շարունակելու ենք հորդորել կողմերին որքան հնարավոր է հաճախակի հանդիպումներ ունենալ, հարցերը միասին քննարկել, և հույս ունենք` մոտ ապագայում նախագահների հանդիպում տեղի կունենա, որի միջոցով հնարավոր կլինի փոխել իրավիճակը»,- ասաց ամերիկացի դիվանագետը:

 

Հեֆֆերնը վերահաստատեց, որ բարձր մակարդակի հանդիպումները` կարևոր, իսկ երկխոսությունը` առանցքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար:

 

Նույն շարքից