Հասարակություն 

Թուրքական զինուժը կենդանի ուժի կորուստ է կրել Սիրիայում

Սիրիայի տարածքում տեղակայված թուրքական զինուժը կենդանի ուժի կորուստ է կրել: Այդ մասին տեղեկություններ է հաղորդել Թուրքիայի  պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով ծանր վիրավորում ստացած թուրք զինվորը մահացել է:

Բախումը տեղի է ունեցել այն մասում, որտեղ Թուրքիան 2016-ին իրականացրել էր «Եփրատի վահան» ռազմական գործողությունը: Այն ուղղված է եղել տեղի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։

ermenihaber

Նույն շարքից