Հասարակություն 

Հայաստանից դուրս մարդիկ իրենց զայրույթն են հայտնում Հայաստանում նախկինում տեղի ունեցած արատավոր երևույթների նկատմամբ. Աննա Հակոբյան

Այսօրվա դրությամբ աջակցություն է տրվել ավելի քան 150 երեխայի և երիտասարդի: Թիվն ամեն օր աճում է, հերթագրման խնդիր չկա, որևէ մեկը մերժում չի ստացել: Այս մասին նշվեց, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ասուլիսի ժամանակ:

Գրանցումից հետո հիմնադրամն ամբողջութամբ հոգում է բուժման հետ կապված բոլոր ծախսերը: Մինչ այսօր մոտ 120 միլիոն դրամ է հատկացվել վերոնշյալ ծախսերին:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ հարցեր են հնչեցնում ամենաշատը Հայաստանից դուրս, Աննա Հակոբյանն ասաց, որ ավելի շատ մարդիկ իրենց ուրախությունն են հայտնում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություների կապակցությամբ, իրենց զայրույթն են կիսում նախկինում Հայաստանում տեղի ունեցած արատավոր երևույթների նկատմամբ: Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, ովքեր ներդրումներ են արել նախկին իշխանությունների ժամանակ:

Հարցերից ամենաշատը հնչում է այն, որ մարդիկ ուզում են վերադառնալ Հայաստան ու ուզում են իմանալ, թե ինչպես դա անել:

Նույն շարքից