Հայաստան 

Բակո Սահակյանն ընդունել է քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Խաղաղություն Արցախին» խորագրով «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին:

 

 

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ այս միջազգային միջոցառումն Արցախի կյանքում արդեն դարձել է ավանդական, ինչն իր ուրույն դերակատարությունն ունի Արցախի Հանրապետությունում քանդակագործության եւ մշակույթի զարգացման գործում՝ արվեստի միջոցով նպաստելով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը եւ նրանց միջեւ մշակութային երկխոսության հաստատմանը:

 

 

Հանդիպմանը մասնակցել են մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից