Քաղաքական 

ՈՒԵՖԱ-ն նոր որոշում է կայացրել Մխիթարյանի վերաբերյալ

ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին արգելել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման շրջանակներում որևէ ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ թիմի ներսում քննարկվել է, թե ինչպես կարելի է աջակցություն ցույց տալ հայ կիսապաշտպանին, ով չի կարողացել թիմի հետ Ադրբեջանի մայրաքաղաք մեկնել ՝ ելնելով անվտանգության նկատառումներից: «Արսենալ»-ի ֆուտբոլիստները դիտարկել են նախավարժանքի ընթացքում Մխիթարյանի անվամբ մարզաշապիկներ կրելու տարբերակը:

Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ի կողմից խստիվ արգելվել է նման քայլի գնալ, քանի որ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ հանդիպումից առաջ պլանավորվող բոլոր ակցիաները պետք է քննարկվեն եվրոպական ֆուտբոլը կառավարող մարմնի հետ:

Ավելին՝ 168.am

Նույն շարքից