Հասարակություն 

Չկա հայաստանցի ու արցախցի. Աննա Հակոբյան

Երկու հայկական պետությունների միջև լարվածություն չկա և չի կարող լինել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր նաև օրեր առաջ Ազատության հրապարակում Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցրած  հայտարարությանը՝ Արցախի նախագահին քարերով ցխելու մասին:

Հակոբյանը նշեց՝ եթե չի սխալվում, նույն այդ անձը պատասխանատվության է կանչվել բռնության կոչի համար:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելուն, տիկին Հակոբյանը նշեց, որ այդ գործընթացը երբեք չի կարող հաջողություն ունենալ, որովհետև չկա հայաստանցի ու արցախցի:

 

 

Նույն շարքից