Հայաստան 

Հակառակորդը գիշերը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

analitik.am

Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակահերթերը չեն դադարել նաեւ հուլիսի 29-ի գիշերը: Վերջին երեք օրերին հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմն ու տարբեր տրամաչափի փամփուշտներով կրակում հայկական դիրքապահների ուղղությամբ: «Հուլիսի 29-ի գիշերը կրակոցների թիվը մի քիչ նվազել էր, սակայն ընդհանուր առմամբ սահմանին իրավիճակը հանգիստ չես անվանի: Հայկական դիրքապահները պատասխանել են, ինչից հետո թշնամին լռել է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հայկական դիրքապահները կրակում են միայն կանոնավոր կրակոցներին եւ դիպուկահարներին:

 

Վերջին շրջանում գրեթե ամեն օր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը ենթարկվում են գնդակոծության: Հակառակորդը գործի է դնում ինչպես տարբեր տրամաչափի փամփուշտներ, այնպես էլ դիպուկահարների: Հայկական դիրքապահները պատասխանում են միայն կանոնավոր կրակոցներին: Անկանոն կրակոցներին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով հայկական զինված ուժերը չեն պատասխանում:

 

Հուլիսի 27-ին հակառակորդի կրակոցներն ուղղված են եղել նաևւ Տավուշի մարզում գտնվող Կարմիր Խաչի ավտոմեքենային:



Սկզբնաղբյուրը՝ armenpress.am

Նույն շարքից