Հասարակություն 

Լիոնում պայթյունը կազմակերպելու կասկածանքով մի կին է ձերբակալվել

Euronews-ը հայտնում է, որ Ֆրանսիայում մի կնոջ են ձերբակալել, ով կասկածվում է Լիոնում պայթյունը կազմակերպելու մեջ: Նա երկրորդ կասկածյալն է:

Առաջին կասկածյալը, ում ավելի վաղ էին ձերբակալել, 24-ամյա ուսանող է:

Ավելի վաղ նաև տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է տղամարդն ինքնաշեն ռումբը նետում հացաբուլկեղենի վաճառքի կետի մոտ:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի ունեցավ մայիսի 24-ին: Միջադեպի արդյունքում տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 8-ամյա երեխա:

Նույն շարքից