Հայաստան Քաղաքական 

Ես ձեր նշած մարդուն դեմքով չեմ ճանաչում. Հայրապետյանը Ջիվան Աբրահամյանի մասին

Արդեն հայտարարություն արվել է, որ մեր քաղաքական թիմը տվյալ հանրահավաքի հետ կապ չունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ, երբ կազմակերպիչներից մեկը խոսել էր Արցախի նախագահի գլուխը քարով ցխելու մասին և հավելելով, որ իրենք դատապարտում են որևէ տեսակի ատելության խոսք՝ անկախ նրանից հնչել է քաղաքական գործչի շուրթերից, թե՝ այլ քաղաքացու:

Հարցին՝ եթե հանրահավքը լիներ բազմամարդ, իրենք հայտարարելո՞ւ էին, որ կապ չունեն դրա հետ, Հայրապետյանը դրական պատասխան է տվել:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահի գլուխը քարով ցխելու մասին հայտարարած  Ջիվան Աբրահամյանին, պատգամավորը նշել է, որ վերջինիս դեմքով չի ճանաչում և չգիտի՝ նա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, թե՝ ոչ:

Նույն շարքից