Հասարակություն 

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ջոկո Վիդոդոյի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել` ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Հանրապետության նախագահը մաղթել է Ջոկո Վիդոդոյին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ինդոնեզիայի ժողովրդին՝ միասնություն, առաջընթաց և բարօրություն։

Նույն շարքից