Հայաստան Հասարակություն 

Զերծ մնացեք հախուռն երթեր և ցույցեր կազմակերպելուց. Լևոն Հայրապետյանի պաշտպանության շտաբ

analitik.am

«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում զերծ մնալ հախուռն երթերից, ցույցերից:


Հայտարարությունում նաեւ ասվում է.


«Հաշվի առնելով մեր հայրենակից հայտնի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացները ու դրանց ընթացքին չխոչընդոտելու կարեւորությունը` Լեւոն Հայրապետյանի ընկերները, մտերիմները խնդրում եւ հայտարարում են`զերծ մնալ հանպատրաստից, հախուռն երթեր, ցույցեր կազմակերպելուց: Մենք իրավունք չունենք մեր քայլերով վնասելու իրավական գործընթացը:


Մինչդեռ, կան մարդիկ, որոնք այսօր հանդես են գալիս կոչերով, թե հուլիսի 31-ին կազմակերպվում է երթ՝ ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: Հայտարարում ենք` մենք այս պահին նպատակահարմար չենք համարում նման երթի կազմակերպումը եւ տեղեկացնում ենք, որ սույն երթը «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական  շտաբի նախաձեռնությունը չէ:


Միաժամանակ, խնդրում եւ հորդորում ենք բոլորին առանց շտաբի հետ համաձայնության չձեռնարկել որեւէ քայլ: Միասնական շտաբը կմշակի գործողությունների համապարփակ ծրագիր, եւ մեր բոլոր քայլերը կլինեն սույն ծրագրին համապատասխան»:

Նույն շարքից