Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասն այսօր այցելելու է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ի շարունակություն Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը»,- ասել է Նաղդալյանը: