Բացարձակ մտավախություն չունեմ, իսկ նշված ինստիտուտների կիրառման արդյունավետությունը կամ նպատակահարմարությունը մասնագետներն են որոշելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի արդյո՞ք, որ վիթթինգի կենթարկվեն նաև մարզպետները:
Ինչ վերաբերում է Լևոն Երանոսյանի գործով հարցաքննվելուն, Պողոսյանը նշել է՝ երբ դատարանը նպատակահարմար կգտնի հարցաքննության կանչելու, կհարցաքննվի, մտավախություն բացարձակ չկա. «Եվ մի գործոցվ է, որ հարցաքննվել ենք»: