Քաղաքական 

Հունական Իմ քայլն ու Նիկոլը պարտվեցին հունական ՀՀԿ-ին. Էդուարդ Շարմազանով

Երեկ Հունաստանի Նիկոլը պարտվեց Հունաստանի ՀՀԿ-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում:

Վերջին տարիներին եվրոպական տարածաշրջանում նկատվում էր պոպուլիստական քաղաքական ուժերի ակտիվացում:

Նույնիսկ մի քանի երկրներում, ինչպես և Հայաստանում, պոպուլիստներն եկան իշխանության:

Ամեն ինչ սկսվեց Հունաստանից, երբ պոպուլիստական Սիրիզա կուսակցությունների դաշինքը Ցիպրասի գլխավորությամբ հաղթեց պահպանողական Նոր դեմոկրատիա կուսակցությանը:

Երեկ, նույնիսկ Հունաստանում իշխող Սիրիզան Եվրոպական խորհրդարանի ընտրություններում պարտվեց ընդդիմադիր պահպանողական Նոր դեմոկրատիային:

Ավելի պարզ արտահայտվեմ. հունական Իմ քայլն ու Նիկոլը երեկ ընտրություններում պարտվեցին հունական ՀՀԿ-ին:

Հ.Գ.
Պատմությունը ապացուցել է, որ Հունաստանում սկսվող զարգացումները տեղափոխվում են այլ երկրներ:

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից