Հասարակություն 

Ինձ դուր է գալիս այն, ինչ անում է Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը. Նավալնի /տեսանյութ/

Ետխորհրդային տարածքում կա նախագահ, ում ես ավելի շատ եմ հետևում ու ինձ դուր է գալիս այն, ինչ նա անում է: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ ՀՀ վարչապետին համեմատելով Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

«Հայաստանի նախագահը, Նիկոլ Փաշինյանը հիանալի բան հայտարարեց՝ որպես հեղափոխության երկրորդ փույլ հայտարարելով դատարանների արգելափակումը: Նա կոչ արեց արգելափակել դատարանները, քանի որ դրանք թույլ չեն տալիս իրեն պայքարել կոռուպցիայի դեմ: Շատերը կարծում են, որ դա վտանգավոր է, սակայն նա ասաց, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ ու գնում է այդ ուղղությամբ»,-ասել է Նավալնին:

 

Նույն շարքից