Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է հայ-կանադական ջերմ հարաբերությունների և սերտ քաղաքական երկխոսության խորացումը

analitik.am

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 29-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենիին:

 

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Կանադայի միջև հաստատված ջերմ բարեկամական հարաբերությունների և սերտ քաղաքական երկխոսության կապակցությամբ` միևնույն ժամանակ կարևորելով դրանց առավել զարգացումն ու խորացումը:

 

Ընդգծվել է կանադահայ համայնքի դերը` իբրև երկու երկրներին միացնող կարևոր օղակի:

 

Բազմամշակութային համագործակցության համատեքստում նախարար Նալբանդյանն առանձնացրել է երկկողմ սերտ փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջազգային, տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:

Նախարար Նալբանդյանն իր երախտագիտությունն է հայտնել Կանադայի կողմից 2004 թվականին Հայոց Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Նա ընդգծեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի`  ապրիլ 24-ի ամենամյա ուղերձները:

 

Նույն շարքից