Քաղաքական Միջազգային 

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Քուրցին անվստահություն հայտնեցին

Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատն անվստահություն է հայտնել երկրի կանցլեր Սեբաստիան Քուրցին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Անվստահություն հայտնելու որոշմանը միացել է 52 պատգամավոր Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից, 51 պատգամավոր Ավստրիական ազատ կուսակցությունից և 7 պատգամավոր JETZT կուսակցությունից:

Հիմա Ավստրիայի նախագահը պետք է կանցլեր նշանակի, որպեսզի վերջինս կառավարություն ձևավորի, որը պետք է ստանա խորհրդարանի աջակցությունը մինչ հաջորդ ազգային ընտրությունները՝ 2019 թվականի սեպտեմբեր:

Նույն շարքից