Հայաստան 

Ռուսական ռազմակայանի հետախույզները սովորում են հաղթահարել լեռնային գետեր

analitik.am

Հայաստանի ռուսական ռազմակայանի ավելի քան 300 հետախույզներ ՀՀ պաշտպանության նախարարության «Փամբակ» ալպինիստական բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում հուլիսի 30-ին հատուկ մարտավարական վարժանքների ընթացքում պետք Է սովորեն հաղթահարել լեռնային գետերը:  Այս պարապմունքներն անցկացվում են զորամիավորման հետախուզության պետի և լեռնային պատրաստության հրահանգիչների ղեկավարությամբ:  

 

Մասնագետների պատրաստման առանձնահատկությունը 1,5 ամսվա ընթացքում մշտապես լեռնային անտառապատ տեղանքում գտնվելն Է՝ ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա և Ցելսիուսի ավելի քան +45 ջերմաստիճանի շոգ կլիմայի պայմաններում:

 

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի լեռնային գետով տեխնիկապես առավել բարդ՝ ծանծաղուտով և ճաղաշարով լողալով անցումներին:

 

Նույն շարքից