Քաղաքական Միջազգային 

Նյու Յորքի քաղաքապետը հայտնել է, որ գիտի, թե ինչպես հաղթել Թրամփին

Նյու Յորքի քաղաքապետ, դեմոկրատ Բիլլ Դը Բլազիոն հայտարարել է, որ գիտի, թե ինչպես պետք է հաղթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2020 թվականի նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN-ին։

«Ես հասկանում եմ նրա խաղի կանոնները, հնարքներն ու ռազմավարությունը»,-ասել է Բլազիոն։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է Թրամփին մղել պայքարի՝ շփոթմունքի մեջ գցելու համար։ Նա ավելացրել է նաև, որ գիտի, թե ինչ քայլեր պետք է անի, որպեսզի գտնի Թրամփի «ցավոտ տեղերը»։

Նույն շարքից