Միջազգային Հասարակություն 

Աշխարհում առաջին անգամ հրապարակվել է ալբինոս պանդայի լուսանկարները

Աշխարհում առաջին անգամ հրապարակվել է ալբինոս պանդայի լուսանկարները, որն արվել է չինական արգելոցներից մեկում: Լուսանկարներն արվել են Չինաստանի Սիչուան նահանգի «Վոլոնգ» ազգային արգելոցի տեսախցիկները: Այս մասին հայտնում է «South China Morning Post» պորտալը։

Ի տարբերություն սև-սպիտակ պանդաների, սպիտակամորթ այս պանդան ունի սպիտակ ճանկեր և կարմիր աչքեր: Բացի այդ լուսանկարն արվել է ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա, ինչը ցույց է տալիս կենդանու գերազանց ֆիզիկական վիճակը: Դատելով լուսանկարներից պանդան առողջ է և նորմալ կյանք է վարում, եզրակացրել են փորձագետները: Ըստ իրենց դիտարկումների, կենդանին արդեն մեկ կամ երկու տարեկան է:

«Սա առաջին անգամ է, երբ վայրի ալբինոս պանդան հայտնվել է տեսախցիկի առաջ, և դա ենթադրում է, որ պանդաների շրջանում տեղի է ունենում գենային մուտացիաներ»,-նշել է Պեկին համալսարանի հետազոտող Լի Շենը:

Այժմ նախատեսում է արգելոցում տեղադրել լրացուցիչ տեսախցիկ թակարդներ, որոնք կհետևեն հազվագյուտ կենդանիներին:

Նույն շարքից