Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիսանում է «պատերազմի երկրպագու»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը :
Գործակալության տվյալներով, նախարարությունը հայտարարել է, որ Բոլթոնի գործողությունները խախտում են խաղաղությունն ու ապահովությունը, ինչպես նաև նշվում է, որ Փհենյանը մեղադրել է Բոլթոնին ԿԺԴՀ-ի դեմ սադրիչ ռազմավարությունների մշակման մեջ: