Միջազգային Հասարակություն 

16-ամյա աղջիկը գողացել է տատիկի «Mercedes»-ը և վրաերթի ենթարկել ոստիկանի

Չելյաբենսկում 16-ամյա աշակերտուհին մեղադրվում է շորթման և կողոպուտի մեջ։ Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ դեռևս 2018 թ. նոյեմբեր ամսին դեռահասը գողացել է տատիկի մեքենայի բանալիները և հեռացել, որից հետո բախվելով ճանապարհի եզրին կանգնած մեքենային փորձել է փախուստի դիմել դեպքի վայրից, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել իրեն կանգնեցնող ոստիկանին։

Քանի որ հանցագործության պահին չի լրացել վերջինիս 16 տարեկանը՝ չի ենթարկվել քրեական պատասխանատավության ոստիկանին վրաերթի ենթարկելու համար: Սակայն, ճանապարհային միջադեպերի հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ աղջիկը ներգրավված է նաև շորթման և կողոպուտի մեջ:

Հայտնի է, որ դեռահասն իր ընկերուհու հետ գողացել է ոսկե շղթա և ականջօղեր։ Դրա համար դատարանը նրան դատապարտել է  2,5 տարվա պայմանական ազատազարկման։

Իսկ «Mercedes-Benz»-ի առևանգման գործը դադարեցվել է տատիկի հետ հաշտեցումից հետո:

Նույն շարքից