Հասարակություն գլխավոր 

Ճապոնական դպրոցում հարձակման արդյունքում 1-ին դասարանի աշակերտուհի է մահացել

Ճապոնիայում դանակով զինված տղամարդու հարձակման արդյունքում 1-ին դասարանի աշակերտուհի է մահացել: Այս մասին հայտնում է  NHK-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Ավելի ուշ տուժածներից ևս մեկը մահացել է: Նա 30 տարեկան տղամարդ է: Ենթադրվում է, որ զոհն աշակերտներից մեկի հայրն է:

Caritas մասնավոր դպրոցում հարձակման արդյունքում ընդհանուր առմամբ վիրավորվել է 16-20 մարդ: Նրանցից 13-ը 6-7 տարեկան աղջիկ երեխաներ են:

Հարձակվողը մահացել է դանակի հարվածներից, որոնք հասցրել է ինքն իրեն ձերբակալության ժամանակ:

Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան, դպրոցական ավտոբուսի կանգառում:

Նույն շարքից