Խնդիր չկա, թող իրականացնեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ են արդյո՞ք ոստիկանությունում նրան, որ վեթթինգ իրականացնեն կառույցում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել է ոստիկանությանն իր անվտանգությունն ապահովելու համար: Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում Օսիպյանը, խոսելով վտանգի առկայության մասին, ասաց, որ վտանգը մյուս կողմն է որոշում, նրանք գրությամբ դիմել են ոստիկանությանը, իրենք էլ պարտավոր են ապահովել անվտանգությունը: