Իրանը չի ձգտում միջուկային զենք մշակել: Այս մասին թվիթերյան իր էջում գրում է երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին արդեն վաղուց հայտարարել է, որ մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ: Նա հրաման է ստորագրել, որն արգելում է դա»,-ասել է Զարիֆը:
Հրամանում նաև նշվում է, որ «ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը» վնասում է Իրանի ժողովրդին և լարվածություն է ստեղծում տարածաշրջանում: Զարիֆը կարծում է, որ ժամանակը ցույց կտա՝ դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է, թե՝ ոչ: