Հասարակություն 

Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու՝ կապված է նախկին իշխանության, թե՝ օրենքի հետ. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի հայտարարությունների մասին, որ ԲԴԽ նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրենքի խախտումներով են ընտրվել, և հարցին, թե ինչ է անելու իշխանությունը օրենքի հնարավոր խախտումը բացահայտելու համար, հայտարարեց, որ հարցն իրեն ուղղված չէ. «Ես չեմ կարող այս փուլում համապատասխան քայլեր ձեռնարկել: Համապատասխան մարմինները, իրավաբանները թող դրանով զբաղվեն: Ես կրթությամբ եմ իրավաբան, ոչ թե մասնագիտությամբ: Մարդիկ, թող որոշեն ու ասեն, ես արդեն իմ կարծիքն ասել եմ ԲԴԽ-ի և ՍԴ-ի հետ կապված»:

Հարցին, թե Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա՞, Սիմոնյանը նշեց, որ վերջինս հիմա հնարավորություն ունի ապացուցելու՝ կապված է նախկին իշխանության, թե՝ օրենքի հետ. «Հիմա կտեսնենք նրա գործունեությունը: Կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնի»:

Սիմոնյանի խոսքերով, իշխանության կրողը ժողովուրդն է, և երբ որոշում է կայացվում, որը ՀՀ ժողովրդի առնվազն մեծ մասին ջղայնացնում է ու դուրս հանում փողոց, դա նշանակում է, որ դատական համակարգը չի սպասարկում ժողովրդին. «Ի վերջո, այդ ամբողջ դատական համակարգը ստեղծվել է նախկին իշխանություններին սպասարկելու համար»:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից