ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է ենթարկվել վեթթինգի: Այս մասին նա հայտարարեց Սարդարապատում լրագրողների հետ զրույցում:
Վանեցյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում բոլորը պետք է ենթարկվեն վեթթինգի, այդ թվում նաև իր ղեկավարած կառույցն ու անձամբ ինքը:
Նշենք, որ այս պահին միայն խոսվում է դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին: