Ղալաթ էին անում: Լրագրողների հետ զրույցում Սարդարապատում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով օրեր առաջ Ազատության հրապարակում կոչերի մասին, որոնք վերաբերում էին Արցախի նախագահի գլուխը քարերով ցխելուն:
Հարցին, թե այս դեպքում ինչ պետք է անեն իրավապահ մարմինները, Ավինյանը նշեց, որ իրավապահների անգործություն չի տեսնում, քանի որ այդ հայտարարություններից հետո կոնկրետ գործողություններ է տեսել:
Փոխվարչապետի խոսքերով, համապատասխան քննություն պետք է լինի և այդ քննությունը ցույց կտա, թե արդյունքում ինչ կլինի: