Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով հարցին՝ դատարանների շրջափակումից ու միջազգային կառույցների արձագանքից հետո ի՞նչ եզրակացության են եկել՝ ակցիան ճիշտ էր, թե՝ ոչ, ասաց, որ դատական համակարգի հետ կապված շատ անելիք կա, ՀՀ-ում հասարակությունն ու հայ ժողովուրդը չունի բավարար վստահության աստիճան դատարանների նկատմամբ, ինչը մեծագույն խնդիրներից մեկն է ոչ միայն գործադիր իշխանության, այլ նաև ամբողջ համակարգի կայացման համար:
Հարցին, թե Գագիկ Հարությունյանի հրաժարականը բավարար է արդյո՞ք համակարգի առողջացման համար, Ավինյանը նշեց, որ 1-2 անձի հրաժարականը համակարգային բարեփախումների չի բերում: