Ալեքսանդր Սարգսյանը հիվանդության հետ կապված փաստաթղթեր է ցույց տվել, ինչից հետո քննիչը որոշում է կայացրել թույլ տալ նրան մեկնել արտերկիր: Այս մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ վստահեցնելով, որ խնդիրներ չեն առաջանա և հիշեցնելով, որ վերջինս մեկ անգամ էլ է մեկնել Հայաստանից և երբ անհրաժեշտ է եղել, առաջին իսկ պահանջով եկել ու ներկայացել է դատարան: ԱԱԾ-ն գիտի, թե որտեղ է նա գտնվում:
Հարցին, թե կան արդյո՞ք այսօր զանգով որոշում կայացնող դատավորներ, Վանեցյանը նշեց՝ եթե նման տվյալներ ունենա, անմիջապես օրենքով վերապահված բոլոր միջոցառումները կձեռնարկի, որպեսզի նման երևույթները բացառվեն:
Վանեցյանն անպատասխան թողեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը՝ դավադիր ուժերի մասին՝ ասելով, որ այդ հարցին արդեն պատասխանել է: