Թուրքական ցամաքային և օդային ուժերն օպերացիա են սկսել Իրաքի հյուսիսում գտնվող ստորաբաժանումների վրա՝ իրենց օպերացիային տալով հակաահաբեկչական որակավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով, թուրքական զորքերն Իրաք ներխուժել են մայիսի 27-ին երեկոյան ավիացիայի հարվածով:
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ նպատակ ունեն չեզոքացնել ահաբեկիչներին և վերջիններիս ամրությունները: