Տոմսկում ոստիկանությունը Ռոսգվարդիայի մասնակցությամբ օպերացիայի արդյունքում ձերբակալել է երկրամասի գլխավոր օրենքով գողին: Այս մասին հայտնում է Ինտրեֆաքսը:
Հիմա ձերբակալված հեղինակությանը 15 տարվա ազատազրկում է սպառնում օրենքով գողի կարգավիճակի համար:
Գործակալության տեղեկություններով, խոսքը վերաբերում է 2013 թվականին օրենքով գողի կոչում ստացած Կոլյա Տոմսկիին: