Սարատովում դեռահասը կացինով հարվածել է 12-ամյա աղջկա գլխին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, աղջիկը հոսպիտալացվել է:
Նախնական տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել կոնֆլիկտից հետո:
Հարձակվողը դիմել է փախուստի, նրան դեռ չեն հայտնաբերել:
Ավելի ուշ պարզվել է, որ տղան մոլոտովյան կոկտեյլ է նետել դպրոցի դասարաններից մեկը, որտեղ քննություն է ընթացել:
Դպրոցում տղային նկարագրում են որպես խուլիգանի, ով ունի հակում ագրեսիայի նկատմամբ: