4-ամյա երեխան Տամբովում Citroen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տարեց կնոջ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Ոստիկանության տեղեկություններով, երեխայի մայրը մի քանի րոպեով վերջինիս միայնակ է թողել ավտոմեքենայի մեջ: Փոքրիկը կարողացել է գործի գցել շարժիչն ու ոչ մեծ արագությամբ շարժվելով, վրաերթի ենթարկել 80-ամյա կնոջը:
Տարեց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, երեխան չի տուժել, մայր կենթարկվի ադմինիստրատիվ տույժի: