Հայաստան 

Բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

analitik.am

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Դեսպան Հեֆերնը ողջունել և շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին` բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ, և երկուստեք արգասաբեր համագործակցության հույս է հայտնել:


Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով այցի և շնորհավորանքների համար, նշել է. «ԱՄՆ կառավարության հետ, ի դեմս դեսպանության, ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես արդյունավետ համագործակցային հարաբերություններ է ունեցել և հույս ունեմ, որ այսուհետ ևս այս հարաբերությունները շարունակական կլինեն և կունենանք դրական նոր ձեռքբերումներ››:

Նույն շարքից