Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն չի կարծում, որ ՔԴՄ-ի ղեկավար Աննագրետ Կրամփ-Կարենբաուերը հարմար է կանցլերի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հավելելով, որ հենց վերջինս է համարվում պաշտոնի հաջորդ ամենահավանական հավակնորդը:
Մերկելն իր կարծիքը փոխել է Եվրախորհրդարանի ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքներից հետո, որոնք այդքան էլ տպավորիչ չեն եղել:
Մինի Մերկել անունը ստացած Կրամփ-Կարենբաուերի վարկանիշը միայն մայիսին նվազել է 3 տոկոսով՝ հասնելով 36 տոկոսի: Սա նրա ամենացածր վարկանիշն է և 20 տոկոսով զիջում է Մերկելի վարկանիշին: